ԱՐԱՀԵՏ 2025 | ԲԱՐՁՈՒՆՔՆԵՐԸ ՄԻԱՍԻՆ ԵՆ ՆՎԱՃՈՒՄ 🏔🚶‍♂️, 21 June | AllEvents

ԱՐԱՀԵՏ 2025 | ԲԱՐՁՈՒՆՔՆԵՐԸ ՄԻԱՍԻՆ ԵՆ ՆՎԱՃՈՒՄ 🏔🚶‍♂️

Արահետ / Arahet

Highlights

Sat, 21 Jun, 2025 at 10:00 pm

Արմեն Տիգրանյան 19

Advertisement

Date & Location

Sat, 21 Jun, 2025 at 10:00 pm - Sun, 22 Jun, 2025 at 09:00 pm (AMT)

Արմեն Տիգրանյան 19

Տիգրանյան փողոց 19, Երեւան, Հայաստան, Yerevan, Armenia

Save location for easier access

Only get lost while having fun, not on the road!

About the event

ԱՐԱՀԵՏ 2025 | ԲԱՐՁՈՒՆՔՆԵՐԸ ՄԻԱՍԻՆ ԵՆ ՆՎԱՃՈՒՄ 🏔🚶‍♂️
Պատրա՞ստ եք նոր բարձունքների: Արահետ 2025-ը կանչում է 🔥

Հունիսի 21-22-ը նշեք ձեր օրացույցներում՝ Արահետ լեռնարշավային առաջնությունը վերադառնում է՝ ավելի մեծ, ավելի հզոր և առաջին անգամ երկու կատեգորիայով՝ պրոֆեսիոնալ և սիրողական թիմերի համար 🏆

🗺 Այս տարի #Արահետ-ը ձեզ հրավիրում է Լոռի՝ բացահայտելու Մարցն ու շրջակա լեռնաշխարհը 2 շրջանաձև երթուղիներով․

🏃‍♂️ Պրոֆեսիոնալ արշավախմբեր (28 կմ)․
Մարց - Քարինջի Սուրբ Սարգիս եկեղեցի - Եղնախաղաց - Մրձաքար - Դժարասար – Մարց

🚶‍♀️ Սիրողական արշավախմբեր (11 կմ)․
Մարց - Խաչքարեր (40°57′56.27″N, 44°41′46.67″E) - Քարինջի Սուրբ Սարգիս եկեղեցի - Քարինջի խաչ - Մարց

#Արահետ_2025-ի մրցանակային բյուջեն 3.200.000 դրամ է, մրցանակները՝ մեր գործընկեր camp.am-ի նվեր քարտեր՝ հետևյալ բաշխվածությամբ.

ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԵՐԹՈՒՂԻ՝
🥇 Նվեր քարտ՝ 1,000,000 ՀՀ դրամ
🥈 Նվեր քարտ՝ 800,000 ՀՀ դրամ
🥉 Նվեր քարտ՝ 500,000 ՀՀ դրամ

ՍԻՐՈՂԱԿԱՆ ԵՐԹՈՒՂԻ՝
🥇 Նվեր քարտ՝ 400,000 ՀՀ դրամ
🥈 Նվեր քարտ՝ 300,000 ՀՀ դրամ
🥉 Նվեր քարտ՝ 200,000 ՀՀ դրամ

✨Երկու հիշարժան օր՝ ձեր հաղթանակի ճանապարհին ✨

Առաջնությունը կիրականացվի երկօրյա ֆորմատով՝ հագեցած սպորտային և մշակութային միջոցառումներով, խարույկի շուրջ հավաքներով և աննկարագրելի տպավորություններով: Գիշերակացը կկազմակերպվի վրանատեղիում՝ բնության գրկում 🏕🌲

Ինչո՞ւ մասնակցել Արահետին 💫
✅ Բացահայտեք ինքներդ ձեզ ու ձեր թիմի կարողությունները լեռնային պայմաններում
✅ Մոտեցեք ձեր ինքնությանը՝ զգալով հայոց լեռների ուժն ու ոգին
✅ Կերտեք անմոռանալի հիշողություններ
✅ Միացեք լեռնարշավորդների համարձակ ու ջերմ համայնքին
✅ Կտրվեք առօրյա հոգսերից՝ բնության հետ ներդաշնակվելով

Մասնակցության պայմաններ 📋
✅ 6 անձից բաղկացած թիմի առկայություն
✅ Շուրջ 28 կմ (պրոֆեսիոնալ) և 11 կմ (սիրողական) երթուղի հաղթահարելու պատրաստակամություն
✅ 90,000 դրամ թիմի մասնակցության վճար՝ որը ներառում է առաջնության կազմակերպումը, ուղեփոխադրումը, գիշերակացը և ժամանցային միջոցառումները
✅ Երկօրյա մասնակցության և վրանատեղիում գիշերելու պատրաստակամություն

ԿԱՐԵՎՈՐ ‼️
Հայտը լրացնելուց առաջ համոզվեք, որ ողջ թիմը բավարարում է մասնակցության առաջնային պայմանները:

Արահետ․ բարձունքները միասին են նվաճում 🌄

Ամեն քայլը՝ պատմություն է, ամեն բարձունք՝ հաղթանակ։ Միացեք մեզ՝ ինքնության բացահայտման ճանապարհին։ Այստեղ կարևորը ոչ միայն նպատակակետն է, այլև ճանապարհը և մշակույթը, որ կերտում ենք միասին՝ զորանալով 🔥

Ընդունեք մարտահրավերը, փորձեք ձեր ուժերը։

Գրանցվեք ՀԻՄԱ․
🔗 https://bit.ly/41Ixvgh

⏰ Գրանցվել կարող եք մայիսի 20-ը ներառյալ։
☎️ Հարցերի դեպքում զանգահարեք․+374 77227680

interested
Stay in the loop for updates and never miss a thing. Are you interested?
Yes
No

Ticket Info

Tickets for ԱՐԱՀԵՏ 2025 | ԲԱՐՁՈՒՆՔՆԵՐԸ ՄԻԱՍԻՆ ԵՆ ՆՎԱՃՈՒՄ 🏔🚶‍♂️ can be booked here.

Advertisement

Nearby Hotels

Արմեն Տիգրանյան 19, Տիգրանյան փողոց 19, Երեւան, Հայաստան, Yerevan, Armenia

Just a heads up!

We have gathered all the information for you in one convenient spot, but please keep in mind that these are subject to change. We do our best to keep everything updated, but something might be out of sync. For the latest updates, always check the official event details by clicking the "Find Tickets" button.

Reserve your spot

Host Details

Արահետ / Arahet

Արահետ / Arahet

Are you the host? Claim Event

Advertisement
ԱՐԱՀԵՏ 2025 | ԲԱՐՁՈՒՆՔՆԵՐԸ ՄԻԱՍԻՆ ԵՆ ՆՎԱՃՈՒՄ 🏔🚶‍♂️, 21 June | AllEvents
ԱՐԱՀԵՏ 2025 | ԲԱՐՁՈՒՆՔՆԵՐԸ ՄԻԱՍԻՆ ԵՆ ՆՎԱՃՈՒՄ 🏔🚶‍♂️
Sat, 21 Jun, 2025 at 10:00 pm